Ավարտվել է ԱրմենՏել ընկերության կազմակերպած երկօրյա սեմինարը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ծաղկաձոր առողջարանային քաղաքում ավարտվել է ԱրմենՏել (ապրանքանիշը` Beeline) ընկերության կազմակերպած եւ ինտերկոնեկտի (օպերատորների միջեւ տրաֆիկի համար փոխհաշվարկների չափն ու պայմանները) հարցերին նվիրված երկօրյա սեմինարի առաջին օրը:



Սեմինարի ժամանակ քննարկվել են իրավական եւ տեխնիկական հարցեր, օպերատորների միջեւ ինտերկոնեկտի հարցերում ժամանակակից միտումներն ու համաշխարհային փորձը, սեմինարի մասնակիցները նաեւ ուշադրություն են հատկացրել Հայաստանի հեռահաղորդակցական շուկայում տիրող իրավիճակին:



Սեմինարին մասնակցում են ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ընկերության միջօպերատորային փոխգործակցության ծառայության ղեկավար Իրինա Տրոֆիմովան եւ իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---