Գերտերությունները շահագրգռված չեն, որ Հարավային Կովկասում պատերազմ սկսվի19 հուլիսի 2009 - 01:15 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում»,-հայտարարել է Ժնեւի Միջազգային հարաբերությունների բարձրագույն ինստիտուտի տնօրեն Դենիել Ուորները: Ըստ նրա, նա հասկանում է Հայաստանի մտահոգությունն այն առումով, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում սպառազինության վրա ու Հայաստանը եւս ստիպված է պահպանել հավասարակշռությունը տարածաշրջանում: Սակայն հարկ է նշել, որ ռուսական զորքերի առկայությունը Հայաստանում եւս տպավորիչ է: Նա նաեւ հերքել է այն վարկածը, թե որոշ գերտերություններին շահավետ է ղարաբաղյան հակամարտությունը: «Չեմ կարծում, որ ինչ-որ գերտերություն կարող է շահագրգռված լինել տածաշարջանում պատերազմ ծավալելու հարցում: Եվ ոչ ոք էլ շահագրգռված չէ, որպեսզի ինչ-որ պետություն այստեղ նման ներուժ ունենա, որը կբավարարի պատերազմ սկսելու համար: Ըստ իս, բոլորը շահագրգռված են, որ տարածաշրջանը բարգավաճի, կայուն ու միասնական լինի»,-ասել է Ուորները, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |