Կոնգրեսականներն ԱՄՆ նախագահին կոչ են արել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առանձնացնել հայ-թուրքական հարաբերություններից19 հուլիսի 2009 - 01:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեի եւ Մարկ Քըրքի, ինչպես նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆի եւ Ջորջ Ռադանովիչի նախաձեռնությամբ, ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում մտահոգություն են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: Նամակի հեղինակներն ԱՄՆ նախագահին կոչ են արել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առանձնացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից:Կոնգրեսականների նամակում նշվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ապրիլի 22-ի հայտարարության մեջ Վաշինգտոնը ողջունել էր «ճանապարհային քարտեզի»շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների հայտարարությունը, իսկ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման փոխարեն, Ամերիկայի նախագահն իր ելույթում կենտրոնացել էր «ճանապարհային քարտեզի» վրա: Նամակի վերջում կոնգրեսականներն ԱՄՆ նախագահին կոչ էին արել քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ Թուրքիային դրդել կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, գրում է The Armenian Reporter-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |