Նախագահները առաջընթաց են գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, սեպտեմբերին համանախագահները կժամանեն տարածաշրջան, նախապատրաստելու համար Մոսկվայում կայանալիք հնարավոր հանդիպումը: «Ես զգում եմ, որ ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա: Նախագահների մոսկովյան հանդիպումից հետո որոշ հույսեր առաջացան»,-ասել է Մամեդյարովը:



Մամեդյարովը նշել է նաեւ, որ համաձայնության որոշ սկզբունքներ հրապարակվեցին, աշխատանքը դրանց վրա շարունակվում է: Ըստ նրա, հայկական զորքերը պետք է լքեն այսպես կոչված «գրավյալ տարածքները», որից հետո արդեն կբարձրացվի փախստականների վերադարձի հարցը:



«Երբ ես խոսում եմ կարգավորման ակտիվացման մասին, ես առաջին հերթին նշում եմ ՌԴ-ի ակտիվացումն այդ հարցում»,-ասել է Մամեդյարովը, հաղորդում է Trend News-ը:



Հայաստանի ու Ադրբեջանի նախագաներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հուլիսի 17-18-ին բանակցել են Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:



Վերջին տարում սա Ալիեւ-Սարգսյան արդեն վեցերորդ հանդիպումն է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---