ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանը հավանություն չի տվել Մադրիդյան սկզբունքներին20 հուլիսի 2009 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հավանություն չի տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքներին: Այդ մասին ԵՄ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի հետ համատեղ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը : «Հայկական կողմը երբեք պաշտոնական մակարդակով չի հայտարարել այն մասին, որ հավանություն է տալիս մադրիդյան սկզբունքներին: Մենք միայն հայտարարել ենք, որ դրանք հիմք են բանակցությունների համար», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն առնչությամբ, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի որոշակի տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույցը, Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ մոսկովյան հանդիպման ընթացքում այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |