Հայաստանի, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի ՈԿԿ-ների հանդիպումը հետաձգվել է մինչեւ աշուն21 հուլիսի 2009 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աջակցությանն ուղղված Հանրային խաղաղապահ համաժողովի անցկացումը, որը կայանալու էր հուլիսի վերջում Մոսկվայում, հետաձգվել է մինչեւ աշուն: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել International-ի Alert Եվրասիայի գծով ծրագրերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան: Նրա խոսքերով, վերջին ամիսներին այնպիսի զգացողություն է առաջանում, որ բանակցային գործընթացը գնալով ինտենսիվ է դառնում: «Շատերը ողջունում են այդ գործընթացը, սակայն այն նաեւ հող է ստեղծել մտավախությունների ու մտահոգությունների սրացման համար: Թեեւ հանրային խաղաղապահ գործընթացը քաղաքական չէ եւ այլ նպատակներ ունի, սակայն քաղաքական իրավիճակն անխուսափելիորեն ազդում է նրա վրա: Մենք չենք ցանկանում թույլ տալ հասարակական երկխոսության քաղաքականացում: Ելնելով դրանից, մենք գտանք, որ նպատակահարմար կլինի համաժողովը հետաձգել մինչ աշուն: Իսկ մինչ այդ քննարկումներ անցկացնել, որոնք կնպաստեն երկխսությանը երկու հանրությունների միջեւ: Միեւնույն ժամանակ, հուլիսի 23-25-ին Մոսկվայում քննարկումներ կընթանան Եվրասիայում ու Հարավային Կովկասում խաղաղապահության նոր ռազմավարության վերաբերյալ: Քննարկումները կանցնեն Խաղաղապահ նախաձեռնությունների փորձագետների եվրասիական համաժողովի շրջանակներում: Առաջին օրը նվիրված կլինի վրաց-ռուսական երկխոսությանը, հուլիսի 24-25-ը նվիրված կլինեն հարավկովկասյան խնդիրներին: Կմասնակցեն փորձագետներ ու քաղաքագետներ Հարավային Կովկասից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |