Ալի Համենեին սպառնում է իրանական վերնախավին

PanARMENIAN.Net - Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հանդես է եկել «երկիրն ապակայունացնել փորձող ուժերին» ուղղված խիստ նախազգուշացմամբ: Կառավարական գերատեսչությունների աշխատակիցների առջեւ երկուշաբթի օրը կայացած իր ելույթում այաթոլլան հայտարարել է, որ «երկրի վերնախավը պետք է դադարեցնի օգնել Իրանի թշնամիներին»: Վերջինների թվում Համենեին հատկապես առանձնացրել է արեւմտյան ԶԼմ-ները, որոնք, նրա խոսքերով, «մշտապես միջամտում են երկրի ներքին գործերին»:



Վերլուծաբաններն Իրանի հոգեւոր առաջնորդի ելույթը կապում են ընդդիմադիր գործիչների վերջին հայտարարությունների հետ: Անցած ընտրություններում նախագահ Ահմադինեժադի հակառակորդ, բարեփոխումների կողմնակից Միր-Հոսեյն Մուսավին կոչ է արել հանրաքվե անցկացնել Իրանում կառավարման մեթոդների առնչությամբ: Դրա հետ մեկտեղ, նա «իրանցի ընտրողներին հասցված վիրավորանք է անվանել» իշխանությունների մեղադրանքն այն բանում, որ զանգվածային բողոքների մասնակիցները գործում են «արտասահմանի թելադրանքով»:



Մի քանի օր առաջ երկրի նախկին նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին ասել էր, որ շատ քաղաքացիներ դեռ կասկածներ ունեն հունիսի 12-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների հավաստիության առնչությամբ: Ահմադինեժադի կողմնակիցները նրան մեղադրել են բողոքի նոր ալիք հրահրելու փորձի մեջ, հաղորդում է Reuters-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---