Սարգսյան-Ալիեւ մոսկովյան հանդիպումը ցույց տվեց, թե ինչ ճնշում կա գերտերությունների կողմից ղարաբաղյան գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը կարեւոր էր ու նշանակալի: Սակայն առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ որեւէ համաձայնագիր չի ստորագրվի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:



«Այնուամենայնիվ, հանդիպումը ցույց տվեց, թե ինչ ճնշում կա ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ղարաբաղյան գործընթացի վրա եւ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ղարաբաղյան հակամարտությունը միակ սառեցված հակամարտությունն է տարածաշրջանում»,-ասել է հայ փորձագետը: Միեւնույն ժամանակ Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ գերտերությունների ճնշումն ավելի շատ ուղղված է Երեւանի ու Անկարայի միջեւ գործընթացի վրա, քան բուն ղարաբաղյան հակամարտության:



«Հայ-թուրքական գործընթացն ավելի արագ է ընթանում, քան ղարաբաղյանը: Սակայն երկու գործընթացների խնդիրները փոխկապակցված են եւ պատահական չէ, որ Մոսկվան ու Վաշինգտոնը աջակցում են թուրքական դիվանագիտությանը: Այդպիսով, Թուրքիան, ընդգծելով առաջընթացը ղարաբաղյան գործընթացում, ցանկանում է արդարացնել սահմանի բացումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,-հայտարարել է Ռ.Կիրակոսյանը: Հենց դրանով է հայ փորձագետը հիմնավորել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը ընթացիկ տարվա աշնանը, երբ սպասվում է «ֆուտբոլային դիվանագիտության» շարունակությունը:



Նրա խոսքերով, գերտերությունների ճնշումը չի կարող հանգեցնել ղարաբաղյան հակամարտության շուրջ համաձայնագրի կնքմանն ու Ղարաբաղի անվտանգության երաշխիքների ապահովմանը: «Ըստ իս, այս հակամարտության կարգավորման միակ ճանապարհը Ստեփանակերտի մասնակցությունն է բանակցություններին»,-նշել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---