Ստեփանակերտում կայացած համահայկական խորհրդաժողովը լավ շոու էր, հայտարարել է Սեֆիլյանը21 հուլիսի 2009 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Այսպես կոչված համահայկական խորհրդաժողովը Ստեփանակերտում, որի կազմակերպիչը Դաշնակցությունն էր, լավ շոու էր, որ բեմադրվել էր Սերժ Սարգսյանի հրահանգով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարաել է ղարաբաղյան պատերազմի վետերան եւ «Միացում» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նրա կարծիքով, խորհրդաժողովը կազմակերպվել էր նրա արդյունքները բանակցությունների ժամանակ որպեա մանրադրամ օգտագործելու համար: Սեֆիլյանն անդրադարձել է նաեւ խորհրդաժողվոի արդյունքում ընդունված բանաձեւին եւ նշել, որ այնտեղ ոչինչ չի ասվում ազատագրված տարածքների մասին, այլ միայն զիջումների, ավելի ճիշտ «տարածքների սակարկության մասին»: Ըստ Սեֆիլյանի, ՀՅԴ կուսակցությունը բանաձեւ ընդունելու իրավունք չուներ խորհրդաժողովի ավարտին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |