Երեւանում տեղի է ունեցել հայ խաղաղապահների պարգեւատրման արարողությունը21 հուլիսի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել խաղաղապահ բրիգադի զինծառայողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտխեն եւ Քանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Թոդ Բանթինգը: Հայ խաղաղապահները պարգեւատրվեցին հայկական, ամերիկյան ու լեհական մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով` Իարքում ու Կոսովոյում գերազանց ծառայության համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |