Հայաստանն ԱՊՀ այն երկրների թվում է, որոնք դժգոհ են իրենց նյութական վիճակից21 հուլիսի 2009 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ԱՊՀ այն երկրների թվում է, որոնք դժգոհ են իրենց նյութական վիճակից: Նման եզրակացության են եկել Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի մասնագենտները, որոնք ուսումնասիրել են վիճակը ԱՊՀ 14 երկրներում: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են «Եվրասիական մոնիտոր» հետազոտական գործակալությն գործադիր տնօրեն Իգոր Զադորինը եւ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Մոսկվայից, հետազոտությունները վկայում են, որ ամենից շատ իրենց կյանքից գոհ են Ուզբեկստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի բնակիչները: Նրանց հաջորդում են Էստոնիան ու ՌԴ-ն: «Հավանություն տալի՞ս եք ձեր նախագահի գործողություններին» հարցին ամենալավատեսական պատասխանը տվել են Տաջիկստանի բնակիչները` հարցվածների 85 տոկոսը, Հայաստանը հինգերորդն էր 53 տոկոսով: Ինչպես պարզաբանել են փորձագետները, պետք է նկատի ունենալ մի քանի գործոններ: Գործոններից մեկը այն երկրների մշակութային առանձնահատկություններն են, որտեղ անց են կացվել հետազոտությունները: Կյանքի մակարադակը «գոհ» Ուզբեկստանում շատ ավելի ցածր է, քան պակաս լավատես երկրներում, սակայն այստեղ անպատեհ է համարվում բողոքել դժվարություններից: Ինչպես գտնում են փորձագետները, եթե մարդիկ գոհ են իրենց նյութական վիճակից, նախագահից ու կառավարությունից, նրանք հազիվ թե օբյեկտիվ պատճառներ ունեն ակնկալելու իրենց նյութական վիճակի վատթարացում: Սակայն լավատեսորեն տրամադրվածները մտավախություն ունեն եւ վախենում են հնարավոր սղաճից, գործազրկությունից: Դրանից ելնելով, ԱՊՀ երկրներում ճգնաժամի հետեւանքների հետ կապված խուճապը արհեստականորեն խթանում են ԶԼՄ-ները, որոնք արհեստականորեն խուճապ են առաջցնում բնակչության շրջանում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |