ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Կանզաս նահանգի հետ համագործակցությունը21 հուլիսի 2009 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգին, որին ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:Ողջունելով հյուրին` Ս. Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Կանզաս նահանգի հետ շուրջ վեց տարվա համագործակցությունը, ինչի վկայությունն են Կանզասի Ազգային գվարդիայի ղեկավարի կանոնավոր դարձած այցելությունները Հայաստան: Ընդգծվեց նաեւ, որ երկու երկրների համագործակցությունը շարունակում է զարգանալ խաղաղապահ գործողությունների, ռազմական կրթության եւ ռազմական բժշկության բնագավառներում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է |