ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին կժամանեն տարածաշրջան22 հուլիսի 2009 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին կժամանեն տարածաշրջան` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բարձր մակարդակով նոր հանդիպման նախապատրաստման համար: Այդ մասին նշվում է միջնորդների հայտարարության մեջ:«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հուլիսի 17-18-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ հերթական հանդիպումն են անցկացրել Մոսկվայում: Հանդիպման ընթացքում նախագահները դեմ առ դեմ եւ համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Բերնար Ֆասեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: Հուլիսի 15-ին նախագահները հանդիպել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Բանակցություններն ընթացել են գործարար եւ կառուցողական մթնոլորտում, քննարկվել են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները կազմող առաջարկությունների մանրամասները, որոնց շուրջ պետք է հայեցակարգային համաձայնագիր ձեռք բերվի», - նշվում է հայտարարության մեջ: ԵԱՀԿ ՄԽ-ը հուլիսի վերջին կհավաքվի Կրակովում` Ակվիլում G8 գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների ընդունած հայտարարությանը համապատասխան նորացված Մադրիդյան փաստաթղթի նախապատրաստման նպատակով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |