Իրանում կրկին ցրվել է բողոքի գործողությունը22 հուլիսի 2009 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը` հուլիսի 21-ին, Իրանում կայացած նախագահական ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց, պարտված թեկնածու Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները կրկին դուրս են եկել Թեհրանի փողոցներ: Չնայած զանգվածային ցույցեր անցկացնելու իշխանությունների արգելման, ցուցարարները հավաքվել էին քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում: Նրանք միաձայն բղավում էին «Կորչի բռնապետը» եւ «Ահմադինեժադ հրաժարական ներկայացրու» կարգախոսները: Ականատեսների խոսքերով, գործողության մասնակիցներին ցրել են ոստիկանության շուրջ երկուհարյուր աշխատակիցներ, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով մարդիկ: Մի քանի տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են:Վերջին անգամ Մուսավիի կողմնակիցները բողոքի գործողություն անցկացրել էին հուլիսի 17-ին Թեհրանում, ավանդական ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Իրանի ընդդիմությունը պնդում է, որ քվեարկության արդյունքները կեղծվել են գործող նախագահի` պահպանողական Մահմուդ Ահմադինեժադի օգտին: Այդ տեսակետին համամիտ է նաեւ Իրանի նախկին նախագահ Ալի Հաշեմի Ռաֆսանջանին, որը բարեփոխական հայացքների տեր է: Այն բանից հետո, երբ նա հրապարակորեն կասկածի էր ենթարկել ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ նախազգուշացրել, որ երկրին քաղաքական ճգնաժամ է սպասվում, պահպանողական վերնախավի ներկայացուցիչները հայտարարարել են, որ Հաշեմին աջակցում է «իրավախախտներին»: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ճանաչել է քվեարկության արդյունքները, հաղորդում է Deutsche Welle-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |