Ամփոփվել են «Գրքարվեստ» երկրորդ հանրապետական մրցույթի արդյունքները

PanARMENIAN.Net - Մայիսի վերջում ամփոփվեցին «Գրքարվեստ» երկրորդ հանրապետական մրցույթի արդյունքները, իսկ այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում հաղթողներին պարգեւներ են հանձնվել:



«Մրցույթի նպատակն է գրահրատարակչության որակի բարձրացումը Հայաստանում, գրքարվեստի զարգացումը, հրատարկչությունների միջեւ համագործակցության ու մրցակցության խթանումը»,-ասել է ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչության գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը:



Ինչպես հաղորդել է Միլիտոնյանը, մրցույթին ներկայացվել է 32 գիրք, որոնցից մասնագիտական ժյուրին գաղտնի քվեարկությամբ ընտրել է 21 հրատարակություն յոթ անվանակարգերի համար` «Հետաքրքիր ճակատագրի գիրք», «Հրատարակված է Հայաստանում», «Իմ Հայրենիքը»,«Մեր ժամանակակիցը», «Արվեստի գիրք», «Գիրք երեխաների համար», «Գլխավոր մրցանակ»:



ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթում երկու գիրք` Գագիկ Բաղդասարյանի «Երեւան» գիրքը եւ Վան Խաչատուրի «Գույնը 4-19թթ. հայ ճարտարապետության մեջ» ալբոմը ստացել են առաջին աստիճանի դիպլոմներ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---