Հայաստանը պետք է հստակ իմանա ինչի դիմաց է նա զիջումներ անում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը կրիտիկական եզրագծին է հասել, որի պատճառը այն ուղղահայաց կառուցվածնք է, որի առկայության պայմաններում շատ քչերն են տեղյակ բանակցությունների մանրամասներին, ինչպես նաեւ հայկական ներուժի անարդյունավետ օգտագործումն է: Այսօր մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը:



Ըստ Խաչատրյանի, ոչ մի պարզություն չկա հանրաքվեի անցկացման պայմանների վերաբերյալ: Նա նաեւ հաղորդել է, հղում անելով որոշ միջազգային աղբյուրների, որ իբր, Գերմանիայում բնակվող ադրբեջանցի փախստականների համար արդեն 200 հազար անձնագիր է տպագրվել, ինչն արդեն զգուշավորություն պետք է առաջացնի:



Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին, Խաչատրյանը նշել է, որ այնտեղ կարեւոր կետ կա տարածքները վերադարձնելու ու փախստականների վերադարձի մասին, չգրանցելով նույն մեխանիզմը հայ փախստականների համար:



PanARMENIAN.Net թղթակցի այն հարցին, թե հնարավոր է, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան նման լարված պայմաններում, Խաչատրյանը նշել է, որ սկզբունքներում շատ անորոշություն կա եւ իրականացման մեխանիզմները դեռեւս պարզ չեն:



Խաչատրյանը եւս մեկ անգամ կոչ է արել ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ ամեն ինչ անել, որպեսզի ԼՂՀ-ն վերադառնա բանակցային գործընթաց Ադրբեջանի հետ հավասար պայմաններով:



Նա ընդգծել է, որ բանակցությունների այս փուլի արդյունքները վկայում են միայն այն մասին, թե իրապես ինչ կարող է ստանալ Ադրբեջանը, սակայն նրա զիջումները Հայաստանի օգտին դեռեւս մշուշի մեջ եմ մնում: «Հայաստանը պետք է հստակ իմանա ինչի դիմաց է նա զիջումներ անում»,-ասել է Խաչատրյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---