ԵՐԵԿՈՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐ 3 մայիսի 2002 - 00:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի շրջագայության Հարավային Ամերիկայի երկրներ: Նա կայցելի Արգենտինա, Ուրուգվայ եւ Բրազիլիա: Վաղը առավոտյան Բուենոս-Այրեսում նախագահը ծաղկեպսակ կդնի գեներալ Խոսե դը Սան-Մարտինի հուշարձանին, որից հետո կուղղվի Արգենտինայի նախագահ Էդուարդո Դուալթեի նստավայր, որտեղ կկայանան երկու պետությունների ղեկավարների բանակցությունները: Բանակցությունների ավարտից հետո կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր մշակույթի, զբոսաշրջության, օդային հաղորդակցության եւ սեյսմիկ պաշտպանության ոլորտներում: Երկկողմ այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կայցելի Բուենոս-Այրեսում Հայաստանի դեսպանատուն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի հայկական եկեղեցի, կմասնակցի Հայ ընդհանուր բարեգործական միության շենքի պատին հուշատախտակի բացման արարողությանը: Մայիսի չորսին Սերվանտեսի անվան թատրոնում նախագահը կհանդիպի Արգենտինայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի հինգին նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոնթեվիդեո: Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ կդնի Ուրուգվայի մայրաքաղաքի «Արմենիա» հրապարակում գտնվող հուշահամալիրին: Նախատեսվում են այցելություններ Սուրբ Ներսես Շնորհալու հայկական եկեղեցի եւ Մոնթեվիդեոյի ազգային գրադարան: Հայաստանի ղեկավարը կհանդիպի Ուրուգվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի վեցին Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ կդնի գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին Անկախության հրապարակում, որից հետո կկայանա Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ուրուգվայի նախագահ Խորխե Բատժենի հետ: Կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին, առեւտրա-տնտեսական, ագրար-արդյունաբերական եւ բժշկության ոլրտներում համագործակցության վերաբերյալ: Նույն օրը երեկոյան հայկական պատվիրակությունը կմեկնի բրազիլական Սան-Պաուլու քաղաքը, որտեղ ՀՀ նախագահը կհանդիպի Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի յոթին կկայանա Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Բրազիլիայի նախագահ Էնրիկե Կարդոզոյի հետ, որից հետո կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր առեւտրա-տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ առողջապահության եւ բնապահպանության ոլորտներում: Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ բրազիլական խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ: Մայիսի 8-ին Հայաստանի նախագահը կայցելի Սան-Պաուլոյի Արդյունաբերողների միություն, որտեղ կբացվի հայկական արտադրանքի ցուցահանդես: Մայիսի իննին հայկական պատվիրակությունը հանրապետության նախագահի գլխավորությամբ կվերադառնա Երեւան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |