Ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավագ օպեր - լիազորը

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հուլիսի 21-ին ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիր-1 բաժնի ավագ օպեր - լիազոր Հովիկ Հովհաննիսյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով - 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ:



Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Հ.Հովհաննիսյանը 2007 թվականի մայիս-հունիս ամիսներին իր աներոջը` Գառնիկ Վահանի Սարգսյանին, որը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, դրդել - օժանդակել է իրականացնել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն, որի հետ-անքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս, ինչպես նա- «ՎՏԲ-Հայաստան ԲԱՆԿ» ՓԲԸ Ս-անի մասնաճյուղից Ա-Ձ Գ.Սարգսյանի հաշվից, կեղծ բանկային չեկերի հիման վրա 2007-2008 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 107.976.000 դրամ - օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող` Գ.Սարգսյանի մահվան կեղծ վկայականը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---