Թուրքիան այն երկիրն է, որտեղ միշտ եղել են ազգայնամոլական տրամադրություններ22 հուլիսի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան այն երկիրն է, որտեղ միշտ եղել են ազգայնամոլական տրամադրություններ եւ այդ համատեքստում բարդ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ, թրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Թուրքիան բնակչության զգալի մասը ազգայնական հայացքներ ունի: Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ազգայնական ուժերի կողմնակիցների բանակն ավելանում է»,-ասել է փորձագետը: Ռ.Մելքոնյանը հիշեցրել է, որ նման տրամդրություննեի պատճառով է, որ Անկարան որոշեց տեղափոխել Հայաստան-Թուրքիա պատասխան ֆուտբոլային խաղի անցկացման վայրը, տեղափոխելով այն Կսյսերիից Բուրսա: «Պետք է հաշվի առնել, որ թուրքական սահմանամերձ քաղաքներում` Կարսում, Իգդիրում, մեծաթիվ ադրբեջանցիներ են բնակվում, եւ չի բացառվում, որ սահմանի բացման դեպքում, այստեղ կարող են խնդիրներ առաջանալ»,-ասել է փորձագետը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին, Ռ.Մելքոնյանը կարծիք է հայտնել, որ մինչեւ պատասխան ֆուտբոլային խաղը թուրքական դիվանագիտությունը որոշակի քայլմ կանի դեպի Հայաստան:--ԿԱ-- Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |