Բերնար Ֆասյեն բացառել է ղարաբաղյան գործընթացում Անկարայի միջնորդության հնարավորությունը22 հուլիսի 2009 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը գնալով բարդանում է: Այդ մասին հայտարարել է Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիան ներկայացնող համանախագահ Բերնար Ֆասյեն : «Ես հույս ունեմ, որ հակամարտության գոտում պատերազմ չի սկսվի», - ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը: Բերնար Ֆասյեն բացառել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Անկարայի միջնորդության հնարավորությունը, հիշեցնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանդես են գալիս որպես «մեկ ազգ, մեկ պետություն»: «Թուրքիայի միջնորդությունն այդ գործընթացին անհնարին է: Դա է առողջ բանականության պահանջը», - հայտարարել է ֆրանսիացի համանախագահը, ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կանոնավորումը պետք է դիտարկվեն որպես երկու առանձին գործընթաց: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ երկու գործընթացներից ցանկացածում առաջընթացը կարող է «դրական եւ օգտակար» ազդեցություն գործել մյուսի վրա, գրում է թուրքական Today's Zaman թերթը: ![]() ![]() Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |