Հիլարի Քլինթոն. Իրանի հետ բանակցությունների դուռը բաց է մնում22 հուլիսի 2009 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Թաիլանդում Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության երկրների կազմակերպության խորհրդաժողովին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել տեղի հեռուստատեսությամբ: Խոսելով համաշխարհային հանրության հատուկ տագնապը հարուցող խնդիրների մասին, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է Թեհրանի միջուկային ծրագիրը: Ընդ որում, Քլինթոնը մատնանշել է Պարսկական ծոցի տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը, այն դեպքում, եթե Թեհրանը շարունակի ներկա գիծը:Ամերիկան շարունակում է «դռները բաց պահել» Իրանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար, շարունակել է պետքարտուղարը: Սակայն, նա նախազգուշացրել է, որ «Իրանում միջուկային սպառազինությունների հայտնվելը ապակառուցողական գործողությունների տեղիք կտա»: Եթե ԱՄՆ-ը տարածաշրջանի վրա բացի «պաշտպանողական անձրեւանոցը», միջուկային սպառազինությունների ստեղծումը հազիվ թե ամրապնդի Իրանի անվտանգությունը, ամփոփել է Հիլարի Քլինթոնը, հաղորդում է VOA News-ը: ԱՄՆ-ը եւ վերջինիս արեւմտյան դաշնակիցներն Իրանին բազմիցս հրավիրել են բանակցությունների սեղանի շուրջ քննարկել իր կողմից իրականացվող միջուկային ծրագիրը: Թեհրանը հերքում է միջուկային զենք ձեռքբերելու փորձերի մեղադրանքները, հայտարարելով, որ իր ծրագիրը բացառապես միայն խաղաղ նպատակներ է հետապնդում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |