Կովկասում նոր պատերազմի կանխատեսումները չիրականացան, սակայն «հավանականությունը պահպանվում է»22 հուլիսի 2009 - 23:21 AMT PanARMENIAN.Net - Կովկասում նոր պատերազմի կանխատեսումները չիրականացան, սակայն «հավանականությունը պահպանվում է», ասել է ՌԴ նախագահի նախկին խորհրդական, Տնտեսական վերլուծության ինստիտուտի նախագահ Անդրեյ Իլարիոնովը:Նա հայտարարել էր, թե 2008թ. օգոստոսյան պատերազմի սցենարը կարող է կրկնվել այս տարվա հուլիսին, «Կովկաս 2009» ռուսական զորավարժություններից հետո: «Պատերազմն այնքանով է հավանական, քանի դեռ ՌԴ ղեկավարությունը չի հրաժարվել իր ռազմավարական պլանից, որն ուղղված է Վրաստանի քաղաքական կուրսի փոփոխման, որը իրական սպառնալիք է ներկայացնում ՌԴ-ի ավտորիտար ռեժիմի համար»,-գտնում է վերլուծաբանը: «Այն գործողությունները, որ կատարվում են Վրաստանի տարածքում եւ նրանից դուրս միայն հաստատում են, որ պատերազմը շարունակվում է...: Ոչ միայն ռազմական գործողությունները, այլ նաեւ դիվանագիտական, տեղեկատվական, տրանսպորտային եւ այլ գործողությունները հանդիսանում են այդ գործողությունների շարունակությունը»,-ասել է ընդդիմադիրը, գրում է Newsru.com -ը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |