ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԱՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 3 մայիսի 2002 - 00:16 AMT PanARMENIAN.Net - Խոսելով ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ադրբեջանա-թուրքա-վրացական եռակողմ համագործակցությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին` Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հայտարարել է, որ դա հնարավոր կլինի միայն «ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումից հետո տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով»: Նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Քյազիմ Յուջելենը, որը ասել է, թե Հայաստանը կկարողանա միանալ «Ահաբեկչության, կազմակերպված եւ այլ ծանր հանցագործությունների հետ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրին, եթե «հարգի տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Բաքուն եւ Անկարան շարունակում են Երեւանի մեկուսացմանը ուղղված համաձայնեցված քաղաքականությունը: Ինչպես հայտնի է, դրան դեմ են հանդես գալիս միջազգային կազմակերպությունները եւ մեծ տերությունները: Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն վերջերս հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ադրբեջանա-վրացա-թուրքական պայմանագրի կնքումը կհարուցի Ռուսաստանի Դաշնության մտահոգությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |