Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գոհ է ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Խիաո Ժաօյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:



Հանրապետության Նախագահը գոհունակությամբ ընդգծել է Ասիական զարգացման բանկի հետ արագ տեմպերով զարգացող փոխգործակցությունը:



Երկրի ղեկավարը ողջունել էԲանկիարագ արձագանքը եւ հետաքրքրությունն այնպիսի խոշոր տրանսպորտային նախագծերի նկատմամբ, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Հյուսիս-հարավ երկաթուղու, Երեւանի քաղաքային տրանսպորտի զարգացման ծրագրերը:



Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել նաեւ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ նախատեսված ծրագրերն իրականացնելու համար Բանկի կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 80 մլն ԱՄՆ դոլար օժանդակության համար:



Փոխնախագահ Ժաօն ասել է, որ Ասիական բանկը շահագրգռված է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացմամբ:



Բարձր գնահատելով Բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ ձեւավորված համագործակցությունը, նա ասել է, որ դիտարկել է համատեղ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման եւ ջրամատակարարման ու ջրահեռացման ծրագրերը եւ տպավորված է դրանց ընթացքից:



Փոխնախագահը նաեւ վստահեցրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է այսուհետ եւս աջակցել Հայաստանին` հաղթահարելու ճգնաժամի հարուցած դժվարությունները:



Կարեւորելով խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը` կողմերը համաձայնել են, որ դրանք լուրջ խթան են երկրի զարգացման համար: Նրանք հեռանկարային են դիտել նաեւ մասնավոր սեկտորում համատեղ ծրագրերի իրականացումը:



Նախագահ Սարգսյանըմիջազգային ֆինանսական կառույցների հետհամագործակցությունըմեր երկրի համար էական է համարել ոչ միայն ֆինանսական աղբյուրների ներգրավման տեսանկյունից, այլ նաեւ կարեւորել է այն փորձառությունը, աշխատանքի մշակույթը, որ նրանք բերում են Հայաստան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---