Երեւանում տեղի կունենա արվեստի քննադատների սիմպոզիում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջում Հայաստանում տեղի կունենա արվեստի քննադատների սիմպոզիում, որի կազմակերպիչը Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան է:



«Եռօրյա խորհրդաժողովի հիմնական թեման տարածաշրջանի արվեստի ոլորտի արդի խնդիրների քննարկումն է»,-ասել է Ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը: Նա հաղորդել է, որ սիմպոզիումին կմասնակցեն քննադատներ շուրջ 10 երկրներից:



Արվեստի քննադատների ագային ասոցիացիան ստեղծվել է 2005թ.: Նրան անդամակցում են 10 արտ-քննադատներ Հայաստանից: Ասոցիացիայի հիմնական խնդիրն է արվեստի քննադատության զարգացումը Հայաստանում, նրա դերակատարության բարձրացումը հանրության շրջանում եւ համապատասխան հասարակական կարծիքի ձեւավորումը, ինչպես նաեւ կրթական ծրագրերի անցակցումը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---