Կուրատորների երեւանյան ամառային դպրոցն այս տարի կգործի հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը

PanARMENIAN.Net - Կուրատորների երեւանյան ամառային դպրոցն այս տարի կգործի հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Դպրոցի նշանաբանն է «Կուրատորության հարցերում համագործակցության ուղիով. կուրատորության արվեստի ուսուցումը գլոբալ շուկայի պայմաններում», կազմակերպիչն է Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան:



«Հայաստան են հրավիրվել մասնագետներ Անգլիայից, Նոր Զելանդիայից, Հունգարիայից, Սերբիայից, Թուրքիայից ու Կանադայից: Դպրոցի շրջանակներում կանցնեն դասախոսություններ, հանդիպումներ արվեստի գործիչների հետ, ցուցահանդեսներ, կլոր սեղաններ: Յուրաքանչյուր ցանկացող կկարողանա լսել դասախոսությունները»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է Ազգային ասոցիացիայի նախագահ, ամառային դպրոցի ծրագրի ղեկավար Նազարեթ Կարոյանը:



Արվեստի քննադատների ագային ասոցիացիան ստեղծվել է 2005թ.: Կազմակերպությանն անդամակցում են 10 արտ-քննադատներ Հայաստանից: Ասոցիացիայի հիմնական խնդիրն է արվեստի քննադատության զարգացումը Հայաստանում, նրա դերակատարության բարձրացումը հանրության շրջանում եւ համապատասխան հասարակական կարծիքի ձեւավորումը, ինչպես նաեւ կրթական ծրագրերի անցակցումը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---