Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Միս յոթ մայրցամաքներ-2009» գեղեցկության մրցույթը

PanARMENIAN.Net - «Miss եւ Mister» բարեգործական հիմնադրամն առաջին անգամ կազմակերպում է«Միս Յոթ մայրցամաքներ-2009» գեղեցկության մրցույթ-փառատոնը , որը տեղի կունենա Հայատանում հուլիսի 29-ին: Մրցույթին մասնակցում են 15 պետությունների ներկայացուցիչները: Հայաստանը կներկայացնի ազգային մրցույթի հաղթողը, որը տեղի կունենա հուլիսի 27-ին: Բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Նիգերիայի, Լատվիայի, Սլովենիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Սլովակիայի, Մոլդովայի, Բրազիլիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները:



«Քանի որ Հայաստանը երբեք չի մասնակցել «Միս Աշխարհ» գեղեցկության մրցույթին, մենք որոշեցինք անցկացնել այդ մակարդակին համապատասխանող գեղեցկության մրցույթ եւ այն անվանեցինք «Միս յոթ մայրցամաքներ», - ասել է մրցույթի կազմակերպիչներից մեկը` Աշոտ Խաչատրյանը :



«Միս Յոթ մայրցամաքներ-2009» գեղեցկության մրցույթը տեղի կունենա հուլիսի 29-ին Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---