ՈՒԵՖԱ-ն անց է կացրել մրցավարաների ֆիզպատրաստվածության քննություն24 հուլիսի 2009 - 00:22 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցավ մրցավարաների ֆիզպատրաստվածության քննություն, որն անցկացրեց ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ` ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Գժեգոժ Կժոսեկը: Տեստավորումն անցան Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները եւ օգնականները, ինչպես նաեւ կին մրցավարները: Տեստավորումը բաղկացած էր 25-րոպեանոց նախավարժանքից, 6x40մ առագավազքից եւ 20x150մ վազքատարածության հաղթահարումից:Պ-ն Կժոսեկը իր գոհունակությունը հայտնեց հայ մրցավարների ցույց տված արդյունքներից, ընդգծելով դա իր ամփոփիչ խոսքում.«Սրանք ՈՒԵՖԱ-ի ժամանակակից չափանիշներին համապատասխան տեստեր են եւ այն անձինք, ովքեր զբաղվում են մրցավարությամբ պետք է անցնեն դրանք հեշտությամբ: Ես կարող եմ ասել որ գրեթե բոլորը հաղթահարեցին այդ տեստը: Պետք է գիտակցել, որ ֆիզիկական պատրաստվածությունը պետք է պահպանել եւ բարելավել ամբողջ մրցաշրջանի ընթացքում եւ այդ դեպքում որեւէ խնդիր չի լինի այս տեստերը հանձնելու համար»-ասել է Կժոսեկը: Ըստ ՈՒԵՖԱ-ի նոր ծրագրի պահանջների, այսուհետ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները պարբերաբար կայցելեն ՈՒԵՖԱ-ին անդամակցող երկրներ, այդ թվում նաեւ Հայաստան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |