Ստեղծվել է ուղեցույց Հայաստանի անապահով քաղաքացիների համար24 հուլիսի 2009 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Սոցիալապես անապահով քաղաքացիների շահերի պաշտպանությունն օրենսդրական փոփոխությունների ճանապարհով» թեմայով կլոր սեղան-քննարկումը: «Չափազանց կարեւոր է համագործակցությունն ու համաձայնեցումը պետական հաստատությունների ու սոցիալական ոլորտի հասարակական կազմակերպությունների միջեւ: Եթե հետեւենք այդ սկզբունքներին մեր աշխատանքում, ապա կարող ենք զգալի արդյունքների հասնել»,-ասել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովման վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Իր հերթին «Հասարակական երկխոսությունների ու նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռուզաննա Սեդրակյանն ասել է. «Ստեղծվել է ուղեցույց Հայաստանի անապահով քաղաքացիների համար: Ուղեցույցն ամբողջական տեղեկություններ է տալիս սոցիալական ապահովության կարիք ունեցող քաղաքացիների իրավունքների մասին, ինչպես նաեւ այն պետական ու հանրային կազմակերպությունների տվյալները, որոնք զբաղվում են սոցիալական ապահովման հարցերով»: «Հասարակական երկխոսությունների ու նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մեկ տարում, լինելով Հայաստանում գործող սոցապահովության բոլոր 55 կենտրոններում, ուսումնասիրել են ողջ տեղեկատվությունը եւ մշակել են սոցիալական ոլորտի օրենսդրական փոփոխությունների համակարգը, որը մեկ ամիս առաջ հաստատել էր ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |