Ղարաբաղի հարցում Հայաստանում պետք է ամբողջական փոխըմբռնում լինի24 հուլիսի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - «Ոչ մի քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ չպետք է շահարկի Արցախի խնդիրը եւ այդ հարցում մենք պետք է ամբողջական փոխըմբռնում ունենանք»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Լրագրողների այն հարցին, թե ԼՂՀ կարգավիճակի դիմաց կոնկրետ որ տարածքներն են հանձնվելու` Սահակյանն ասել է, որ ոչ ոք ոչինչ մտադիր չէ զիջել, քանի դեռ չեն կոնկրետացվել բոլոր չլուծված հարցերը: Ըստ Սահակյանի, անցել են «խոսքով հայրենասիրության» ժամանակները եւ լավ կլիներ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ քաղաքական ուժերը հանդես գան կոնկրետ ու իրատեսական առաջարկներով: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Գ.Սահակյանը հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքների հրապարակումից հետո ղարաբաղյան կողմն անպայման կմասնակցի բանակցություններին, սակայն թե որ փուլում դա տեղի կունենա, դեռեւս հայտնի չէ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |