Անհնար է ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման հասնել առանց ԼՂՀ-ի մասնակցության24 հուլիսի 2009 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարը բազմիցս է հայտարարել, որ անհնար է ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ ու կայուն լուծման հասնել առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության բանակցություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) Հայաստանում ու ԼՂՀ-ում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Մենք կարեւորում ենք այն, որ բանակցային գործընթացն ու երկխոսությունը շարունակվում են: Բացի այդ, ակտիվ քննարկումներ են գնում երկու երկրների հանրության շրջանում եւ կարեւոր է, որ այդ կարծիքներին ականջալուր են լինում»,-ասել է Ա.Վարդանյանը: Նա հավելել է, որ ԱՀՀ-ն կշարունակի աշխատել ԱՄՆ կոնգրեսականների հետ եւ հիշեցրել է, որ վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահների նախաձեռնությամբ կոնգրեսականները ուղերձ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` հիշեցնելով իր նախընտրական խոստումը` ամեն ինչ անել հանսելու համար ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը: «Իր նախընտրական արշավի ժամանակ Բարաք Օբաման խոստումներ էր տվել Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, եւ ես, որպես ԱՄՆ քաղաքացի, պահանջում եմ, որ նա կատարի իր խոստումները»,-ասել է Արփի Վարդանյանը: Վարդանյանը հավելել է, որ ԱՀՀ համագործակցությունը Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հետ շարունակվում է: «Մեր կազմակերպությունները աշխատում են ի շահ հայ ժողովրդի»,-ասել է Վարդանյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից |