Թռիչքներն Եվրոպա առավել անվտանգ կդառնան24 հուլիսի 2009 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Քանի որ «Արմավիան» ավելացրել է Եվրոպայի ուղղությամբ կատարվող չվերթերը, մասնավորապես, դեպի Ցյուրիխ, Բեռլին, Հռոմ, ապա հնարավորություն է ստեղծվել մեծ ակցիա կազմակերպել` 10 տոկոս զեղջով ապահովագրական պոլիսներ տրամադրելով ընկերության տոմսերը ձեռք բերող քաղաքացիների համար, PanARMENIAN.Net ին է ասել «Արմավիա» ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Եսաի Մելիք-Յոլչյանը: Բացի այդ, ըստ նրա, 20-25 տոկոս բոնուս կտրամադրվի այն տուրօպերատորներին, որոնք 5 ամսվա ընթացքում կկարողանան իրացնել 2 մլն դրամի ապահովագրական պոլիսներ: «Այ Էս Ջի» ապահովագրական ՍՊԸ-ն հիմնադրվել է ապահովագրական շուկայում արդեն իսկ ճանաչում եւ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող` «ԳՐԱՆԴ» Ապահովագրական ընկերության հիման վրա: «Այ Էս Ջի» ապահովագրական ՍՊԸ-ի հիմնադիրն է «Միկա Լիմիթեդ» Ընկերությունը: Այս առնչությամբ Մելիք-Յոլչյանը հավելել է, որ հայտարարված ակցիայի արդյունքում վաճառքի աճը կախված կլինի նրանից, թե որքանով ակտիվ կդրսեւորի իրեն «Այ Էս Ջի» ընկերությունը: «Կապրենք-կտեսնենք, սակայն կարող եմ հավաստիացնել, որ տոմսերի վաճառքի աճ անպայման կգրանցվի»,-ասել է նա: Ընկերության մուտքն ապահովագրական շուկա նպատակաուղղված է ավիացիոն հնարավոր ռիսկերի ապահովագրության իրականացմանը: ՀՀ-ում ավիացիայի դերն ու նշանակությունը առավել է կարեւորվում` պայմանավորված հանրապետության աշխարհաքաղաքական բավականին բարդ տեղակայվածությամբ: Տվյալ պարագայում Ընկերությունը հնարավոր առավելագույն պատասխանատվության զգացողությամբ ստանձնում եւ իրականացնում է ընկերության գերակայությունը հանդիսացող` ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը, եւ հիմնական գործընկերն այս ոլորտում հանդիսանում է ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը: Համաձայն 2008 թվականի տվյալների, «Այ Էս Ջի» Ապահովագրական ՍՊԸ-ն հավաքագրել է 1.460.337.466,00 ՀՀ դրամ ապահովագրավճար` ապահովելով իր առաջատար դիրքը (2-րդ տեղ) 2008թ-ի ընթացքում Հայաստանի ապահովագրական շուկայում գործող 11 կազմակերպությունների միջեւ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |