Իրանի նախագահը պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադըպաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին, որի նշանակումը նախագահի հասցեին քննադատության առիթ տվեց այն բանից հետո, երբ նման կոչ արեց երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին:



Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը մեջբերում է Ահմադինեժադի բարձրաստիճան օգնկաններից մեկի` Սամարե Հաշեմիի այն խոսքերը, թե Էսֆանդիյար Ռահիմ Մաշաին այլեւս փոխնախագահ չէ:



Մաշաիին երկրի փոխնախագահ նշանակելու Ահմադինեժադի որոշումը չափազանց հակասական էր: Անցյալ տարի Մաշաին, որի դուստրը ամուսնացած է Իրանի նախագահի որդու հետ, «հռչակվեց» իր «Իրանն Իրսայելի ժողովրդի բարեկամն է» արտահայտությամբ, որը երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Համենեիի ցասումն առաջացրեց:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---