ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ԹՈՒՐՔՄԵՆԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագծի իրականացման աշխատանքները կատարվում են ըստ ժամկետացանկի: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով` մոտ ժամանակներս կստորագրվի համաձայանգիր, որը կհստակեցնի նախագծին թուրքմենական կողմի մասնակցության չափը եւ ձեւերը: Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի Թուրքմենստանի նախագահի Երեւան կայանալիք առաջիկա պաշտոնական այցի ընթացքում: Հիշեցնենք, որ նախագիծը նախատեսում է Իրանի տարածքով նախ եւ առաջ Թուրքմենական գազի տեղափոխումը Հայաստան: Հայկական կողմը շահագրգռված է գնել համեմատաբար էժան թուրքմենական գազ, որի գինը տատանվում է 40-43 դոլարի սահմաններում` հազար խորանարդ մետրի համար: (Այժմ Հայաստանը «Իտեռա» ռուսաստանյան ընկերությանը հազար խորանարդ մետր գազի համար վճարում է 55 դոլար:) Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա վերջին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---