Ռալֆ Յիրիկյանը` 2008թ. «Գյումրու տարվա մարդ»27 հուլիսի 2009 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Գյումրիի արվեստների ինստիտուտում կայացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մեծարման միջոցառումը, որտեղ նրան շնորհվեց «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը: 2009թ. սկզբին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել էին «Գյումրու տարվա մարդ» հասարակական կազմակերպությանը` առաջարկելով քննարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին 2008թ. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը շնորհելու հարցը: «Գյումրու տարվա մարդ» հանձնախմբը, որի անդամներ են անվանի մարդիկ գիտության, մշակույթի - կրթության ոլորտներում, որոշեց Ռալֆ Յիրիկյանին շնորհել 2008թ. «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը: «Գյումրեցիների բարոյա-հոգեբանական ավանդների զարգացմանը նպաստող գործունեության` 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի տարելիցի կապակցությամբ Գյումրու քսան անօթ-ան ընտանիքներին նվիրաբերելու ակցիայի համար», - գրված է «Գյումրու տարվա մարդ» հանձնախմբի որոշման մեջ: «Գյումրու տարվա մարդ» տիտղոսի վկայականը Ռալֆ Յիրիկյանին հանձնեց 2008թ. դեկտեմբերի 7-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից նոր բնակարան ստացած երիտասարդ մայրերից մեկը` Նարինե Խարաջյանը: Երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականություն դարձրեց գյումրեցի 20 անօթեւան ընտանիքների երազանքը: Հայկական ընկերության բարի կամքի շնորհիվ` հնարավոր դարձավ օգնել 20 անօթեւան ընտանիքների, որոնք տեղափոխվեցին իրենց պարզ ու բարեկարգ բնակարանները մինչեւ հայաստանյան ցրտաշունչ ձմեռվա վրա հասնելն ու դիմավորեցին Նոր Տարին նորոգված հավատով եւ նոր երազանքներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |