Աշխարհի մեծամասնությունը չգիտի նշանավոր հայերի գործունեության մասին27 հուլիսի 2009 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Մարսելում «Հայ կենսագրական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է «21-րդ դարի սկզբի նշանավոր հայերը. ներդրում ժամանակակից քաղաքակրթության մեջ» գիրքը, որը կազմել է հայ գիտնական Ռոբերտ Բախչաջյանը:Այդ մասին ասվում է Հայաստանի Սփյուռքի նախարարության հաղորդագրության մեջ: Գիրքը հրատարակվել է երկու լեզվով` հայերեն եւ անգլերեն` 400 տպաքանակով: «Նախքան գրքի վրա աշխատելը ես հաճախ էի նման հանրագիտարանային հատորի կարիք ունենում: Ես հաճախ եմ զղջացել այն մասին, որ ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում հայերի, ինչպես նաեւ օտարազգիների մեծամասնությունը չգիտի նշանավոր հայերի գործունեության մասին»,- նշել է Ռոբերտ Բախչաջյանը: Այդ գիրքը առաջին հատորն է մի ժողովածուի, որը տարածվելու է Հայաստանում, սփյուռքում, ինչպես նաեւ տրամադրվելու է այլազգի գրադարաններին: Ռոբերտ Բախչաջյանը ծնվել է 1957թ. Գյումրիում: 1979թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը: Գիտական աշխատանքով է զբաղվել ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: 1996թ. շարունակել է գիտական գործունեությունը Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում եւ Էքս-Մարսելի համալսարանում: Նրա գիտական մշակումների արդյունքները կիրառվում են քիմիական արդյունաբերության ոլորտի առաջատար այլազգի ընկերությունների կողմից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |