Հուլիսի 26-29 Թուրքիայից կժամանեն եւ Հայաստանում կգտնվեն մի խումբ երիտասարդներ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա ապրիլ ամսից «Ապագան կլինի քոնը» հասարակական կազմակերպությունն անցկացնում է «Հանդուրժողականություն մշակութային եւ կրթական երկխոսությունների օգնությամբ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է` Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդության (18-ից 22 տարեկան) միջեւ երկխոսություն ստեղծել հանդուրժողականության եւ ժողովրդավարական արժեքների հիման վրա:



Ծրագրի շրջանակներում հուլիսի 26-29 Թուրքիայից կժամանեն եւ Հայաստանում կգտնվեն մի խումբ երիտասարդներ: Եռօրյա այցի ընթացքում կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, երկխոսություններ հայկական եւ թուրքական մշակույթի մասին, թանգարանների, պատկերասրահների այցելություններ: Թուրք երիտասարդության խումբը կհանդիպի Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Կառլա Օֆսթերի հետ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---