ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ30 ապրիլի 2002 - 23:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ի վիճակի է արտահանել տարեկան հարյուր միլիոնի արժողության էլեկտրաէներգիա : Ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով` ներկայումս հինգ միլիոն գումարի չափով էլեկտրաէներգիա արտահանվում է Վրաստան: «Մենք արտահանման չափերն ավելացնելու աշխատանքներ ենք տանում, նախ ու առաջ, Իրանի ուղղությամբ»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ հետագայում, Իրանի տարածքով հնարավոր կլինի էլեկտրաէներգիա արտահանել Մերձարեւելյան երկրներ, որտեղ զգացվում է դրա պակասը: Մովսիսյանը գտնում է, որ արտահանման ծավալների ավելացումը թույլ կտա զգալիորեն բարելավել Հայաստանի էներգահամակարգում տիրող իրավիճակը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |