ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՒՄ ՅՈԹ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ ՉՈՐՍԸ` ՀԱՅԵՐ ԵՆ30 ապրիլի 2002 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքում յոթ զոհվածներից չորսը` հայեր են: Հայեր կան նաեւ վիրավորների մեջ: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի կառավարությանը կից Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Սերգեյ Բալասանյանը: Նրա խոսքերով` աղետից տուժել են Թբիլիսիի այն շրջանները, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: Թբիլիսիում տուժել են երկուսուկես հազար շենք: Հիշեցնենք, որ երկրաշարժի հաջորդ օրը Վրաստանի մայրաքաղաք է մեկնել հայ սեյսմոլոգների խումբ, որը գլխավորում է Բալասանյանը: Օգնության համակարգման համար անմիջապես Թբիլիսի են մեկնել նաեւ առողջապահության, քաղաքաշինության նախարարությունների, արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչներ, Երեւանի փոխքաղաքապետը, վարչապետի տեղակալը, Լորիի մարզի նահանգապետը: Հայ փորձագետները հետազոտել են մոտ հարյուր շենք, որից հինգը, սեյսմավտանգության տեսակետից, բնակության համար ոչ պիտանի են համարվել: Այժմ Թբիլիսիում գտնվում են Հայաստանի կառավարությանը կից Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության երկու աշխատակից, որոնք արձանագրում եւ վերլուծում են նոր ցնցումները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում՝ հորդառատ Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը Առայժմ այն կգործի ինտերնետ հարթակներում |