Գլենդելում սպանվել է «Արարատ» բանկի գործադիր տնօրենի նախկին տեղակալը

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Գլենդելում սպանվել է «Արարատ» բանկի գործադիր տնօրենի նախկին տեղակալ, 35-ամյա Արա Տերունյանը: Սպանությունը տեղի է ունեցել 11:08-ին Արեւմտյան Կոլորադո փողոցում: Տերունյանն ու նրա կինը եղել են իրենց ավտոմեքենայում, երբ մարդասպանը մոտեցել է մեքենային ու կրակ է բացել նրա ուղղությամբ: Մինչ ոստիկանությունը կժամաներ պատահարի վայր, Արա Տերունյանն արդեն զոհվել էր: Asbarez.com-ը գրում է, որ Տերունյանը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում «Արարատ» բանկում:



Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել «Արարատ» բանկի մամլո քարտուղար Արաիկ Մանուկյանը, Արա Տերունյանն աշխատել է բանկում 6-7 տարի առաջ եւ զբաղեցրել է բանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Այդ պաշտոնում նա աշխատել է ընդամենը 3-4 ամիս: Բացի այդ, Տերունյանն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում»,-նշել է Արաիկ Մանուկյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---