ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՏՐԱՍԵԿԱ-Ի ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

PanARMENIAN.Net - 2003 թվականի հոկտեմբերին Երեւանում կկայանա ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի երրորդ կոնֆերանսը: Այդ մասին որոշումն ընդունվել է օրերս Տաշքենտում կայացած երկրորդ կոնֆերանսի ընթացքում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարում Հայաստանը կնախագահի ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովում: Բացի այդ, Հայաստանի ներկայացուցիչը մեկ տարի ժամկետով կզբաղեցնի ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Բացառված չէ, որ ՏՐԱՍԵԿԱ-ի մասնակից- պետությունների ղեկավարների վեհաժողովը կկայանա Երեւանում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---