Համագործակցությունը Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ գտնվում է ակտիվ փուլում28 հուլիսի 2009 - 21:04 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եվրոպական բարեկամները» (EuFoA) կայքէջում հրապարակվել է «Փոփոխություններ ԵՄ-ում` ինչպես դա կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա» փաստաթուղթը: Փաստաթղթում նկարագրվում է ԵՄ կառույցների դերը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում: Այնտեղ վերլուծվում են նաեւ քաղաքական ու ինստիտուցիոնալ փոփոխությունները Բրյուսելում: «Մեր կարծիքով, համագործակցությունը Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ գտնվում է ակտիվ փուլում եւ ԵՄ ներքին քաղաքական գործընթացները չեն խոչընդոտում դրան: Բարեփոխումից հետո ԵՄ-ն ավելի շատ մեխանիզմներ կունենա «Արեւելյան գործընկերության» ծրագրի իրականացման համար»,-նշել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |