Սերժ Սարգսյան. Հակամարտությունների լուծման ունիվերսալ մեթոդներ գոյություն չունեն28 հուլիսի 2009 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման եւ բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: Այդ մասին Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը:«Մենք համոզված ենք, որ չկան հակամարտությունները կարգավորող ունիվերսալ ձեւեր: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագման պատմությունը, դրդապատճառները, իր յուրահատուկ ընթացքը: Առանց դրանք հաշվի առնելու հնարավոր չէ գտնել արդարացի եւ կայուն լուծում»,- ընդգծել է ՀՀ նախագահը: Բորիս Տադիչն իր հերթին նշել է, որ հարգում եւ բարձր է գնահատում խաղաղ բանակցությունների անցկացման մեթոդները, որոնցով առաջնորդվում են Հայաստանը Կովկասում եւ Սերբիան Բալկաններում: «Միայն խաղաղ ճանապարհով կարելի է հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման»,- ընդգծել է Սերբիայի նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |