Բանակցություններին մասնակցելու համար ԼՂՀ-ն չափազանց կոշտ դիրքորոշում է որդեգրել

PanARMENIAN.Net - «Օգտակար կլիներ, եթե ԼՂՀ-ն հավասար հիմունքներով բանակցությունների սեղան շուրջ նստեր Ադրբեջանի հետ, սակայն դա մեծ դժվարություններ կստեղծեր կողմերի միջեւ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերման մեթոբանության առումով»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ ու ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը:



Ըստ Հարությունյանի, բանակցություններին մասնակցելու համար ԼՂՀ-ն չափազանց կոշտ դիրքորոշում է որդեգրել, այդ պատճառով էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պաշտոնապես չեն ներգրավել Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում: Նա նաեւ հավելել է, որ այսօր դա նրանց համար ձեռնատու չէ, քանի որ նման ձեւաչափում չափազանց դժվար կլինի կողմերի միջեւ որեւէ պայմանավորվածության հասնել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---