«Արին-Բերդ»-ի վերականգնման աշխատանքների ընթացքում հավելագրումներ են կատարվել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Էրեբունի բնակատեղի (Արին-Բերդ)»-ի վերականգնման աշխատանքների ընթացքում հավելագրումների միջոցով գումար հափշտակելու դեպքի առթիվ:



Ուսումնասիրելով «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Էրեբունի բնակատեղի (Արին-Բերդ)»-ի վերականգնման աշխատանքների վերաբերյալ նյութերը պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Արագածոտն» ՓԲԸ-ի միջեւ 2008թ. հունիսի 19-ին կնքված «Հուշարձանների վերականգնում» ծրագրի շրջանակներում հիշյալ ընկերությունը ստանձնել է «Արին-Բերդ»-ի վերականգնման աշխատանքների իրականացումը: 2008թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին, «Արագածոտն» ՓԲԸ-ի տնօրեն Լ. Ղուկասյանը պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ դրանք օգտագործելու միջոցով կատարել է աշխատանքների ծավալների 1. 196,2 հազար դրամի հավելագրումներ: Դրա հիման վրա մշակույթի նախարարությունից ստացել եւ խաբեությամբ հափշտակել է 1.196,2 հազար դրամ խոշոր չափի գումար: Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ ըստ էության քննելու համար, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---