Հարկատուների բարեխղճությունը թույլ կտա Հայաստանին մարել իր պարտքերը29 հուլիսի 2009 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Հարկահավաքման բարձր մակարդակը թույլ կտա մինչեւ 30 տոկոս նվազեցնել պետպարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի հանդեպ 2015-16թթ., լրագրողներին է հայտարարել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Նրա խոսքերով, Հայաստանը ճգնաժամը դիմավորեց փոքր պետպարտքով, ինչը թույլ տվեց նրան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթել տնտեսությանն աջակցելու համար: «Եվ դա ճիշտ քաղաքականություն էր, քանի որ ճգնաժամի պայմաններում կառավարությունը կարողացավ ֆինանսավորել սոցիալական ծրագրեր, այդ թվում նաեւ նպաստներ վճարել անապահով շերտերին, իրականացնել աշխատանքներ ոռոգման համակարգում, որն իրագործում է ՀԲ-ն»,-ասել է նա:Ըստ Վարուդակիսի ՀՀ արտաքին պարտքի հետ կապված իրավիճակն այսպիսին է` քանի որ մոբիլիզացվեցին ռեսուրսները, բնականաբար, արտաքին պարտքն աճեց եւ 2012-13թթ. այդ ցուցանիշը կհասնի 45 տոկոսի ՀՆԱ-ի հանդեպ: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ ըստ ՀԲ կանխատեսումների, առաջիկա տարիներն, երբ երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել, հարկահավաքման բարձր մակարդակը թույլ կտա մարել արտաքին պարտքը: «Երկրորդը, անհրաժեշտ է բարեփոխումներ անցկացնել հարկային վարչարարության դաշտում»,-ասել է նա: Այս համատեքստում Վարուդակիսը հավելել է, որ եթե կրճատվի հարկադրումից խուսափող հարկատուների թիվը, պետպատվերի սպասարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանա: «Մենք կարծում ենք, որ արտաքին պարտքը կնվազի մինչեւ 30 տոկոս ՀՆԱ-ի հանդեպ 2015-16թթ.»,-ասել է նա: Սակայն, ըստ նրա, կան խնդիրներ, որոնք հարկավոր է լուծել, հատկապես հարկային վարչարարության եւ հարկահանության ոլորտում: «Անհրաժեշտ է, որ բոլոր հարկատուները վճարեն հարկերը»,-ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |