Այսօր Սերբիայի նախագահն այցելել է սերբ օդաչուների հիշատակին նվիրված հուշակոթողը

PanARMENIAN.Net - Այսօր Սերբիայի նախագահ Բորիս Թադիչն այցելել է յոթ սերբ օդաչուների հիշատակին նվիրված հուշակոթողը, որոնք զոհվել են Սպիտակի երկրաշարժի զոհերին հումանիտար օգնություն հասցնելիս:



Պատվիրակությունը, որի կազմում էին նաեւ Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչը եւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, այցելել է ավիավթարի վայրը Էջմիածին-Արմավիր ավտոմայրուղու մոտ, Ծաղկունք գյուղի մերձակայքում, որտեղ ծաղկեպսակ է դրել հուշակոթողին: Սերբիայի նախագահ Բ.Թադիչը մոմ վառեց ի հիշատակ իր հայրենակիցների ու Սպիտակի երկրաշարժի զոհերի:



Հուշակոթողը նվիրված է սերբ օդաչուներ` փոխգնդապետ Պրեդրագ Մարինկովիչի, մայոր Վլադիմիր Երչիչի, առաջին կարգի կապիտան Միլենո Սիմիչի, փոխգնդապետ Միլան Միչիչի, առաջին կարգի պրապորշչիկ Բորիշ Մոսուրովիչի, ավիամեխանիկ Միլիսով Պետրովիչի եւ օդաչու Յովան Զիսովի հիշատակին, որոնք զոհվեցին Սպիտակի երկրաշարժի զոհերին հումանիտար օգնություն հասցնելիս:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---