Վիկ Դարչինյանը հրաժարվել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսից

PanARMENIAN.Net - Վիկ Դարչինյանը հրաժարվել է IBF-Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով 52,2 կգ քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսից այն բանից հետո, երբ IBF նրան պարտադրեց տիտղոսի պարտադիր պաշտպանություն անցկացնել հարավաֆրիկացի Սիմֆիվե Նոնգկաիի հետ մենամարտով, ինչին հայ բռնցքամարտիկը մերժումով պատասխանեց:



Դարչինյանը տիրապետում է նաեւ WBC (Համաշխարհային բռնցքամարտի խորհուրդ) WBA (Համաշխարհային բռնցքամարտի ընկերակցություն) վարկածներով տիտղոսներին: Բռնցքամարտիկի պրոմոուտեր Գերի Շոուն հաղորդել է, որ ամենայն հավանականությամբ, հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը կլինի մեքսիկացի Թոմաս Ռոխասը, որի հետ մենամարտում Վիկ Դարչինյանը կպաշտպանի WBC տիտղոսը, հաղորդում է boxingscene.com-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---