ԱՄՀ-ն ավելացրել է աղքատ երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը

PanARMENIAN.Net - Վերջին վեց ամիսներին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ԱՄՀ-ն աննախադեպ քայլեր է ձեռնարկել, ուղղված ցածր եկամուտներով երկրների հանդեպ իր քաղաքականության բարեփոխմանը, ասվում է ԱՄՀ հաղորդագրության մեջ:



Ըստ հաղորդագրության, այս քայլերի գագաթնակետը հանդիսացավ նոր զգալի ծավալների հատկացման մասին հայտարարությունը, հիմնված ռեսուրսների վարկավորման նոր մեթոդների վրա: Այս լայնածավալ միջոցները հանգեցրին հիմնադրամի հարաբերությունների փոփոխության այն անդամ երկրների հետ, որոնք ձգտում են հաղթահարել ճգնաժամի հետեւանքները, որն իրենց մեղքով չի առաջացել:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հիմնադրամի արտոնյալ վարկավորման ծավալի ավելացումը կկազմի շուրջ 17 մլրդ դոլար մինչեւ 2014թ. ավարտը, այդ թվում մինչեւ 8 մլրդ` առաջիկա երկու տարում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---