Հայ-թուրքական հարաբերություններում եկել է իսկության պահը30 հուլիսի 2009 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ի սկզբանե հայ-թուրքական բանակցություններում կասկասծներ կային Թուրքիայի անկեղծության առումով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխաիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով Թուրքիան կարող է օգտագործել այս բանակցություններն Արեւմուտքում քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: «Արդեն բավական ժամանակ է անցել եւ այժմ հայ-թորքական հարաբերություններում եկել է իսկության պահը»,-ասել է ռուս փորձագետը: Ալեքսանդրովը շեշտը դրել է երկու ասպեկտի վրա` կամ Թուրքիան ցանկանում էր թուլացնել Հայաստանի դիրքերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ինչը լոկ Արեւմուտքին ուղղված քաղաքական քայլ է, կամ նա իրոք կողմ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Ըստ նրա, Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի ներկայությունը Երեւանում կայացած ֆուտբոլային խաղին որոշակի դիվանագիտական քայլ էր, որն ինչ-որ բան ասում է: «Եթե Թուրքիան քայլեր չձեռնարկի երկու երկրների հարաբերությունների բարելավման համար, նա կասկածի տակ կդնի իր ճշմարիտ մղումները: Այդ դեպքում Հայաստանը պետք է կասեցնի բանակցությունները եւ վերսկսի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունը»,-ասել է ռուս փորձագետը: Ս.Սարգսյանը Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին: Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը տեղի կունենա 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |